«Ժողովուրդ». Խաչիկյանը, եթե որոշի ցուցմունք տալ, ապա կասի այդ գործում ներգրավված բոլոր անձանց անունները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերջին մի քանի օրերին գործը վարող քննիչներին ասել է, որ եթե ինքը որոշի ցուցմունք տալ, ապա պետք է ասի այդ գործում ներգրավված բոլոր անձանց անունները, հակառակ դեպքում կլռի: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է նրա փաստաբան Ժորա Վարոսյանին: «Այդ տեղեկությունները հավաստի չեն: Նման բան գոյություն չունի: Ցուցմունք չտալը դատավարությամբ իրեն վերապահված իրավունք է»,-նշել է փաստաբանը: Թերթը հիշեցնում է, որ Խաչիկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով’ խոշոր չափերի յուրացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով’խոշոր չափերի խարդախություն, և 314-րդ հոդվածով’ պաշտոնական կեղծիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում