«Ժամանակ». Սամվել Բալասանյանը թիկնապահներ է վարձել Երևանից

«Ժամանակի» տեղեկություններով, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում վստահելի մարդիկ չունենալով, թիկնապահներ է վարձել Երեւանից։  

«Գյումրիի մեր աղբյուրները երեկ հայնեցին, որ սա զայրացրել է գյումրեցիներին, քանի որ հանրապետության երկրորդ քաղաքում նման քայլերն ընդունված չեն. քաղաքապետի թիկնապահները պետք է միայն գյումրեցի լինեն։ Ասում են, որ վերջին ժամանակներս բարձրացել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարկանիշը։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանը միայն գյումրեցի թիկնապահներ էր պահում»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում