Ներսես Երիցյանը խորհուրդ է տալիս խնայողությունները պահել ազգային արժույթով
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ձգտում է հասնել հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների շուտափույթ լուծմանը, իսկ երկրի տնտեսությունը որքան հնարավոր է զերծ պահել արտաքին ցնցումներից: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«Մենք ցանկանում ենք, որ ըստ կարողությունների վարկ վերցնելը մեր քաղաքացիների համար դառնա մատչելի, և պայմաններն էլ լիովին համապատասխանեն վարկառուների աշխատավարձերին և ընտանեկան բյուջեին: Ցավոք, որևէ երկրի դեռ չի հաջողվել այս խնդիրը լիարժեք լուծել, որովհետև մարդկանց պահանջները զարգացմանը զուգահեռ ավելի արագ են աճում»,- ընդգծեց Ներսիսյանը՝ անհրաժեշտ համարելով ազգային արժույթով փող խնայելու մշակույթի ամրապնդումը:
Երիցյանի խոսքով՝ դա է այն տնտեսական հիմնարարը, որը թույլ կտա սեփական միջոցներով իրականացնել ապագային միտված ներդրումներ և կախման մեջ չլինել արտաքին խնայողություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում