Երևան կժամանի ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությունը:

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Ռեյ Մաբուսի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ավարտին նախատեսված է կարճատև մամուլի ասուլիս:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում