Պայթյուններ Անկարայում.զոհերի թիվն աճում է՝ 86 (լրացված, տեսանյութ)
Նմանատիպ
Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, պայթյունների վայրում մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան: Պայթյունների վայր մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ են ժամանել: Նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:
Ավելի ուշ պարզվեց, որ Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ էլ վիրավորվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը: Հանրահավաքի մասնակիցները մտադիր էին կոչ անել Թուրքիայի կառավարությանը վերջ դնել քրդերի հետ բախումներին:
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են պայթյունների պահը ցուցադրող տեսանյութեր, որտեղ դրանք տեղի են ունենում այն պահին, երբ հանրահավաքը սկսվելուց առաջ մասնակիցները պարում են:
17.10
Անկարայում հանրահավաքի ժամանակ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 47-ի է հասել: Այս մասին հայտարարել է Անկարայի հանրապետական դատախազ Հարուն Քոդալաքը, փոխանցում է թուրքական Hurriyet-ը:
17.28
Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 86-ի, վիրավորվել է 186 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով այդ երկրի առողջապահության, ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների համատեղ հայտարարությանը:
«Արմենպրես»-ի խոխանցմամբ, պայթյունների հետ կապված` Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կազմակերպված պայթյունների նպատակը երկրում հանրության միասնությունը խաթարելու միջոցով քաղաքացիական դիմակայություն առաջացնելն է: «Խստորեն դատապարտում եմ մեր միասնությանն ու հավասարությանը, երկրի կայունության խախտմանն ուղղված այդ պայթյունները», -ասել է նա:
Նշվում է, որ ներկայում Թուրքիայի իշխանություններն անում են ամեն հնարավորը հանցագործներին հայտնաբերելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում