1994-ին կնքվածը զուտ զինադադարի պայմանագիր չէ. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Նմանատիպ
Այն պայմանագիրը, որը կնքվել է 1994-ին, զուտ կամ բուն զինադադարի պայմանագիր չէ. անհրաժեշտություն կա մաքուր զինադադարի մասին պայմանագրի: Այս մասին Times.am-ի հետ զրույցում շեշտեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի այսօրվա ռազմավարությունը հանգեցնելու է նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքի:
«Երբ կնքվել է այս զինադադարի պայմանագիրը, մնացել են այնպիսի խնդիրներ, որոնք մասամբ քաղաքական են, որովհետև դա չի եղել զուտ զինադադարի մասին, օրինակ՝ պարունակում է ազատագրված տարածքների վերադարձ, ինչը զինադադարի մասին չէ: Ես կողջունեի եթե այն լիներ զուտ զինադադարի մասին՝ թողնելով քաղաքական հարցերը, անգամ տարածքային, բայց այլ ժամանակների և պայմանագրերի համար: Դա է շփոթը մտցրել, երբ կա և զինադադար, և քաղաքական պահանջ, դրա համար էլ Ադրբեջանն ասում է՝ վերադարձրեք տարածքները, (որոնք իրեն չեն պատկանում), հետո զինադադարը կանենք, քանի դա չես անում, ես ունեմ իրավունք ուժով դա վերցնելու: Մի քանի անգամ Իլհամ Ալիևն այդ մասին հայտարարել է, որովհետև կրկնում եմ՝ այդ պայմանագիրը մաքուր զինադադարի պայմանագիր չէ: Դասական ձև կա՝ դիպուկահարների հեռացում առաջնագծից, ծանր զինտեխնիկայի հետքաշում և այլն, ինչը չի ստորագրվել: Կազիմիրովը բազմաթիվ անգամներ հիշեցրել է, որ այն պայմանագիրը, որտեղ պիտի լինեին այս մանրամասնությունները, Ալիևի հրամանով չի ստորագրվել, թեկուզ սկզբից ոչ մի պայման չի դրել: Ռուսներն ասում են, թե Արևմուտքն է խառնվել, որ չլինի ռուսները հասել են…ես պիտի փաստաթղթեր տեսնեմ, որ հստակեցնեմ, բայց որ դա տեղի չի ունեցել այդ փաստը պետք է արձանագրենք»,-ընդգծեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում