«Հայկական ժամանակ». Կիսափլուզված շենքի կառուցապատող ՍՊԸ-ն կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը

«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երևանի կենտրոնում կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը և «Սուրբ Աննա» եկեղեցին:
Այս տեղեկությունը վերոնշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքում էր տեղադրված: «ՀԺ»-ի թղթակիցն այս ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից երեկ հետաքրքրվել է արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, և ընդհանրապես’ այդ ինչպես է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաև եկեղեցի է կառուցում: Այս հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել: «Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք»,- ասել է նա և անջատել հեռախոսը: Թերթը նշում է, որ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի փլուզման հետևանքով տուժող շինարարներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում