«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը երեկ վերադարձել է Դուբայից

«Ժողովուրդ»-ի տեղեկություննեով,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ’ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան: Ականատեսների վկայությամբ’ Ծառուկյանին մոտ 8 «Ջիփ»-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան և այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել: Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. «Երբևէ Գագիկ Ծառուկյանը 8 «Ջիփ»-ով չի շրջել ու չի շրջելու, պարոն Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ է վերադարձել երկիր, իսկ այժմ ուղևորվում է տուն»: Ինչևէ, փաստ է, որ Ծառուկյանը վերադարձել է, ու ՀՀԿ-ն, որ, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի «այո»-ին, կարող է կամաց-կամաց հանգիստ շնչել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում