12 զինվոր հոսպիտալացվել է

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Քարվաճառում վթարի ենթարկված 12 զինվորականներ արդեն հոսպիտալացվել են և գտնվում են Վարդենիսի ռազմական հոսպիտալում: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ  «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել: Մեքենայում եղել են պայմանագրային զինծառայողներ: Վթարի արդյունքում չորս զինծառայողներ մահացել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում