ԱԺ նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորը Գ.Ծառուկյանն է

Նոյեմբերի 1-ից վերագործարկվել է parliamentmonitoring.am կայքը, որը թարմացված տվյալներ է ներկայացրել 5-րդ գումարման խորհրդարանում ամենաշատ ելույթ ունեցած, կողմ քվեարկած և նիստերից ամենից շատ բացակայած պատգամավորների մասին:

Ըստ այդմ՝ ԱԺ-ում ամենաշատ ելույթով հանդես են եկել «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Արծվիկ Մինասյանը և «Հայ ազգային կոնգրեսից»՝ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Նրանք ունեցել են 7-ական ելույթներ:

Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն են ՀՀԿ-ից՝ Առաքել Մովսիսյանն ու Արտակ Սարգսյանը և ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը: Նրանք արդեն ունեն 28-ական կողմ քվեարկություն:

Իսկ ամենից շատ բացակայած պատգամավորների առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 28 բացակայությամբ։ Այնուհետև գալիս են ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը՝ 22 և Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ից՝ 21 բացակայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում