Պուտինը պահանջել է վերջ դնել վառելիքաէներգետիկ ոլորտում օտարերկրյա արժույթի օգտագործման պրակտիկային (տեսանյութ)
Նմանատիպ
«Ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, խոսքը վերաբերում է ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթի օգտագործման պրակտիկայի դադարեցմանը: Անտոն Գերմանովիչ, մեզ մոտ օրենքով արգելված են նման հաշվարկները, բայց ինչ է կատարվում գործնականում: Նավթամթերքի վերբեռնման սակագները ռուսական նավահանգիստներում՝ Նովոռոսիյսկում, Տամանում, Ուստ-Լուգայում, Պրիմորսկում և այլուր, կամ անմիջապես դոլարով են հաստատվում, կամ առցանց համակարգում դոլարով են նշվում: Սա, իհարկե, անթույլատրելի է: Չեմ հասկանում` ուր են նայում վերահսկող մարմինները»,-վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության և էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պահանջելով սկսել ռուբլու դերակատարության բարձրացման, ուժեղացման գործընթաց, այդ թվում՝ ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ապրանքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում