Նոյեմբերի 6-ից կգործարկվի Ապարանի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը
02/11/2012 14:27
Նմանատիպ
Միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունկավում են:
2012 թվականի նոյեմբերի 6-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2-րդ կմ հատվածում (Ապարան քաղաքի վարչական տարածք)’ Աշտարակ քաղաքից դեպի Սպիտակ քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում