«Հրապարակ». Մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար

«Մոտ երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաև ծառայողական քննություն է կատարվում։ Երեկ տեղեկացանք, որ ավարտվել են սույն գործողությունները, և մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, և չի բացառվում, որ մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար։ Այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Կենտրոնի ոստիկանության բաժնում»,– գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում