Այս տարի ամենից շատ ամուսնալուծվել են լոռեցիներն ու երևանցիները, ամենից քիչ՝ տավուշցիները
30/10/2015 23:32
Նմանատիպ
Մամուլի խոսնակ-ը ֆեյսբուքի իր էջում գրել է.
2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 21 տոկոսով նվազել է ամուսնալուծությունների թիվը:
Ընթացիկ տարվա 9-ը ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2799 ամուսնալուծություն:
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանի տեղեկացմամբ՝ ամենաշատ ամուսնալուծության դեպքերն արձանագրվել են Լոռու մարզում՝ 2.2 տոկոս:
«Ամուսնալուծությունների դեպքերը շատ են նաև Երևանում, Կոտայքի մարզում: Մյուս մարզերում գրանցվել է միջինից ցածր ցուցանիշ: Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 0,5 տոկոս»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում