«World Travel Market»-ում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը

Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը:

Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից, այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են՝ «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:

Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում