Դիսպետչերները հրաման են տվել երկրորդ պտույտը կատարել, որի իրավունքը չունեին. Աթբաշյանը A-320 ինքնաթիռի 2006-ի վթարի հետքերով (տեսանյութ)

Դիսպետչերները հրաման են տվել երկրորդ պտույտը կատարել, որի  իրավունքը չունեին. Աթբաշյանը A-320 ինքնաթիռի 2006-ի վթարի հետքերով (տեսանյութ)

Times.am-ի խնդրանքով ԼՂՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանն անդրադարձել է 2006-ի մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթի  A-320 ինքնաթիռի կործանման պատճառներին, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 113 քաղաքացիները` 8 հոգանոց անձնակազմի անդամներն ու 105 ուղևորները:

«Խաղաղ միջավայրում հանկարծ ինքնաթիռը քիթը բարձրացրեց վերև՝ մինչև 23 աստիճան: Եթե այսպես կոչված՝ կրիտիկական գրոհի անկյունը 18 աստիճանից շատ է, թևից սկսում է օդը պոկվել և թևն արդեն բարձրացման ուժ չի ստեղծում: Օդաչուները մեկը մյուսից հարցնում է՝ ի՞նչ պատահեց, սա ձայնագրված է, հետո սկսում են ժոստիկը քաշել, որը մինչև 24 աստիճան կարող է հետ գնալ, իսկ իրենք երեք անգամ քաշել են և մինչև 11.5-ից 12 աստիճան է հետ գնացել»,-մանրամասնեց մասնագետը և հավելեց.

«Օդաչուները չգիտեին իջնում են, թե…դիսպետչերներն ասել են երկրորդ պտույտը կատարեք, որի  իրավունքը չունեին, դրա համար նրանց չպետք է լսեինք, որովհետև դիսպետչերն  իրավունք չունի հրաման տալ, նա միայն կարող է տեղեկացնել  աերոդրոմի՝  օդանավերի կայանման կամ թռիչքի և վայրէջքի վայրի պայմանների մասին, իսկ վայրէջք կատարել-չկատարելու որոշումը պետք է հրամանատարը կայացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում