«Ժողովուրդ». ԲՀԿ-ն որոշվել է պարբերաբար նիստեր անել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում

Երեկ՝ ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։ Եվ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել։ «Ժողովուրդ»–ի աղբյուրները հաղորդմամբ, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում։ Եվ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովեերի շունչն են հաղորդում նիստերին։

Այնուամենայնիվ թերթին հաջողվել է պարզել, որ երեկվա նիստում խոսել է Ծառուկյանը (ոչ մի նոր բան չասելով), ապա՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինի հենց Ծառուկյանը, սակայն վերջինս դրական պատասխան չի տվել։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ն. Ջոհրաբյանից, որն ասաց. «Տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվելու։ Իսկ այն, որ ինձ համար ընդունելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ես ասել եմ բազմիցս և մշտապես»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում