Համաշխարհային 2 նոր ռեկորդ. hայ ժամկետայինը գերազանցեց ադրբեջանցու գրանցած արդյունքը (ֆոտո)
Նմանատիպ
Հայ հետախույզ, ժամկետային զինծառայող Յուրի Սաքունցն այսօր՝ ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում, համաշխարհային երկու նոր ռեկորդ է սահմանել: Նախ` դյուցազնագրքում գրանցված, աշխարհի կրկնակի ռեկորդակիր ազատ ոճի ըմբիշը ձեռքերի վրա քայլելով, ատամների օգնությամբ տեղից մի քանի տասնյակ մետր քաշեց 3 տոննա կշռող ՀՀ ԶՈՒ ջիպից կապված պարանը:
Այնուհետ արդեն ճկույթով տեղից շարժեց և քաշելով տարավ 4 ռազմական ջիպ, որոնց ընդհանուր քաշը 12 տոննա է: Իր նվաճումները Յուրի Սաքունցը նվիրել է ՀՀ հետախուզական զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձին, այլ կերպ` հայ հետախույզին:
«Պատրաստվել էի մոտ կես տարի, մեծ ջանք էի ներդրել: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ հայ հետախույզին, որովհետև վստահ եմ, որ մեր հիմա հետևում է մեզ: Ի դեպ, ես գերազանցել եմ ադրբեջանցու ռեկորդը. ինքը քաշել է 2 տոննա, իսկ ես առաջին անգամ երեք` ատամներով, հետո ճկույթով 4 հատ երեք տոննանոց»,-Times.am-ի հետ զրույցում ասաց համաշխարհային ռեկորդակիրը` հավելելով, որ հետախույզը հակառակորդից չպետք է վախենալ, որովհետև նրա թիկունքում է, այլ լինի զգոն և իր առջև դրված խնդիրը կատարի գերազանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում