Ճգնաժամ ամերիկա-ադրբեջանական հարաբերություններո՞ւմ
Նմանատիպ
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ճգնաժամ ամերիկա-ադրբեջանական հարաբերություններո՞ւմ
Ադրբեջանի ԱԳՆ ագրեսիվ հայտարարությունը, որում «Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը զրոյական է» համարվում՝ հետևությունների տեղիք է տալիս: Բաքվի նվազագույն խնդիրը՝ միջնորդական առաքելության ձևաչափի վերանայումն է, գործընթացում Թուրքիայի, գուցե նաև Ռուսաստանի դերակատարության մեծացումը: Չի բացառվում նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունը հետևանք է ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նկատվող նոր ճգնաժամի, որովհետև հայտարարության հիմնական թիրախը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է: Իհարկե, առկա է նաև Ադրբեջանի ներքին լսարանի ուշադրությունը շեղելու խնդիր. խորհրդարանական հերթական կեղծված ընտրությունից հետո՝ «արտաքին թշնամու» կերպարի ստեղծումը մոդայիկ է ավտորիտար իշխանությունների համար:
Առավել հոռետեսները կարող են ենթադրել, որ ագրեսիվ քաղոզչությունը խոսում է պատերազմ սանձազերծելու Բաքվի մտադրությունների մասին: Իհարկե, այս վարկածն ավելի քիչ հավանական է: