«Հայկական ժամանակ». Թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցող չորս թեկնածուներից երկուսը շտաբ չունեն

Կիրակի օրվանից մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թափուր մանդատի համար ընտրության քարոզարշավը։ Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը եղել է այս ԸՏ–ում, որն ընդգրկում է Երևանի Նոր-Նորք և Ավան համայնքները։

Պարզվել է, որ ընտրություններին մասնակցող չորս թեկնածուներից երկուսը՝ ՀԱԿ-ից Արմենակ Դովլաթյանը և ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը շտաբ չունեն, իսկ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը 1.5 շտաբ ունի։ Տարոն Մարգարյանի աներորդի ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսանն ունի 35 հատ շտաբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում