ՌԴ-ն պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի դեմ (տեսանյութ)
Նմանատիպ
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն դադարեցնում հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի կառուցումը: Ընդ որում, ոչ մեր մտահոգությունները, ոչ էլ համագործակցության առաջարկները հաշվի չեն առնվում: Այս մասին պաշտպանական համակարգի զարգացման վերաբերյալ խորհրդակցությանը հայտարարել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, որ Ռուսաստանը պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի դեմ:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանն անհրաժեշտ պատասխան միջոցառումներ է ձեռնարկելու՝ ամրապնդելու ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ներուժը: Մենք կաշխատանեք նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուղղությամբ, սակայն առաջին փուլում՝ հարվածային համակարգերի, որոնք ի զորու են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով` վերջին երեք տարում ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները ստեղծել և հաջողությամբ փորձարկել են մի շարք հեռանկարային համակարգեր, որոնք ի վիճակի են լուծել մարտական խնդիրներ էշելոնացված հակահրթիռային համակարգի պայմաններում:
«Այդպիսի համակարգեր արդեն այս տարի «մտել» են զորքեր»,-տեղեկացրել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում