«Ժողովուրդ». ԱՄՆ-ում էլ ամեն ինչ ազատ ու թափանցիկ չէ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր իր ազդեցությունը մեծացնող հայ համայնքը չէր կարող ձեռագիր չթողնել նաև ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա։ Թեև պաշտոնապես հայտարարվել էր, որ հայերը չեն պաշտպանելու ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի, քանի որ նրանցից ոչ ոք իրենց չի հանդիպել և որևէ խոստում չի տվել, այնուամենայնիվ հայաշատ Գլենդելի ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում թեկնածուի օգտին քարոզչություն անելու և ընտրողներին վախեցնելու դեպքեր են գրանցվել։ Տեղական «Glendale News-Press»–ը գրել է, որ միջադեպին մասնակցել են դեմոկրատներին ներկայացնող ընկերության փաստաբանը և նահանգային թեկնածու Գրեգ Գրիգորյանի շտաբի անդամը։ Գլենդելի ոստիկանությունը հայտնել է, որ կզբաղվի միջադեպի հետաքննությամբ։ Այնպես որ, ԱՄՆ-ում էլ ամեն ինչ ազատ ու թափանցիկ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում