Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը երեք մարզերում իրականացնելու օրենսդրական փաթեթը:  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություննե ր և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 70, դեմ՝ 14, ձեռնպահ 19 պատգամավոր:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է համայնքների խոշորացման ծրագիրն իրականացնել Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում: Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը:

Առաջարկվում է Սյունիքի մարզում համայնքն անվանել Տաթև, որի ներքո կմիավորվեն Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժին, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Տավուշի մարզում համայնքը կանվանվի Դիլիջան, որի ներքո կմիավորվեն Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձակ, Ճերմակավան, Գեղատափ գյուղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում