«Առավոտ». Սամվել Բալասանյանը 6 «ժուչոկ» է հայտնաբերել Ղուկասյանի առանձնասենյակից

ԲՀԿ-ական մեր աղբյուրների պնդմամ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարաբ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել։ Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Նրանց մեկնաբանմամբ՝ եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար «ժուչոկների» մասին, չէր ստանձնի ռեմոնտի գործը, որն անչափ ծախսատար է ընտրածախսերի ու Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի ֆոնին։ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հերքեց այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։ Մինչդեռ պարոն Բալասանյանի շրջապատից որոշ մարդիկ պնդում են, որ նորընտիր քաղաքապետը պաշտոնապես հերքելուց զատ՝ այլ տարբերակ չուներ, հաստատելու դեպքում ստիպված է «Չայկայի» պատճաթյան օրն ընկնել՝ դիմել ոստիկանությանը, քանի որ տվյալ դեպքում գաղտնալսմամբ խախտվում է ոչ միայն նրա անձնական կյանքի իրավունքը, այլև ոտնահարվում է հանրային շահը։ Իսկ անընդհատ ոստիկանության դռներն ընկնելը այնքան էլ պատվաբեր չէ գյումրեցի պաշտոնյայի հաճար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում