«Հրապարակ». ԱԺ-ում շատ դժգոհ են վերանորոգման աշխատանքներից

«Հրապարակը» գրում է, որ խորհրդարանում արդեն 6 ամիս ընթանում են ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ: Միակ գործընթացը, որ շատ արագ տեղի ունեցավ’ երկաթյա թափոնի տարհանումն էր ԱԺ-ից:

ԱԺ-ում շատ դժգոհ են աշխատանքի տեմպերից, սենյակներում ցուրտ է, ջեռուցման համակարգը չի գործում, որովհետեւ տենդերը «շահած» կազմակերպությունը դանդաղ է աշխատում. աշխատանքներում ներգրավված են շատ քիչ թվով մարդիկ, որպեսզի «շահած» գումարից մեծ շահույթ մնա աշխատանքներն իրականացնող ընկեր Արմենին, որն էլ ոչ միայն ընկեր Համիկի’ ԱԺ գործերի հայտնի կառավարչի, այլեւ Հովիկ Աբրահամյանի մտերիմն է:

ԱԺ աշխատակիցները հումոր են անում՝ հենց այնպես չէր, որ հատկապես գեներալ Մանվելի սենյակի «պառերը պայթեցին, շքեղ նորոգված սենյակը հարամվեց»: Չէ՞ որ, ըստ լուրերի, գեներալն էր Աբրահամյանի քվեաթերթիկի վրա գրել «մուկ»: Չնայած Մանվելը ժխտել էր՝ ասելով. «Որ բան ունենամ ասելու’ էրեսին կասեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում