«Հայկական ժամանակ». Ուրիխանյանը «թռավ»

Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի եւ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Նիստին ներկա 8 անդամների կողմ եւ դեմ ձայները հավասար կիսվել են: 9-րդը  ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել է դահլիճը ու այդպես էլ չի վերադարձել:

«Ուրիխանյանը թռավ»,- բացականչել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել:

Սա 1-ին դեպքը չէ. երբ որեւէ հանձնաժողովի կարեւոր քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամը «թռնում» է: Նույնկերպ էր վարվել էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը’ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ որոշում կայացնելու ժամանակ դուրս էր եկել եւ քվեարկությանը չէր մասնակցել»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում