«Ժողովուրդ». Քննարկվել է ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահական նստավայրում քննարկել են իրենց կոալիցիոն նախկին գործընկերոջ՝ ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը։ ԱԺ նախագահն այդ հանդիպման ընթացքում կրկնել է իր կարծիքը, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում կսատարի Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից, որն ասաց. «Այդ հանդիպումները կարող են բազմաթիվ լինել։ Մեր սկզբունքը հետևյալն է. մենք հայտարարել ենք, որ եթե մեր ծրագիրը համահունչ է, կարող են համագործակցել մեզ հետ, որևէ խնդիր չունենք։ Հատուկ ԲՀԿ-ի հարց մենք չենք քննարկում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում