Յ.Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

Պաշտոնական այցով նոյեմբերի 12-14-ը Հունաստանում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար պարոն Պանոս Պանայոտապուլոսի և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ:

ՀՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես’ զորքերի մարտական ծառայության և մարտական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը համակարգող գլխավոր շտաբերի համապատասխան ստորաբաժանումների միջև երկկողմ համագործակցությանը, ռազմական կրթությանը, ոչ-դասական մարտի վարման ուղղությամբ պատրաստությանը, ռազմական արդյունաբերությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կայցելի նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ ուսանում են հայ կուրսանտները, և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ:

Արարողակարգային միջոցառումների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում