«Հրապարակ». Որոշում կա՝ Օսկանյանի նկատմամբ իրավական որևէ նոր քայլ չձեռնարկել

«Իշխանական վերնախավում որոշում կա՝ Օսկանյանի նկատմամբ իրավական որևէ նոր քայլ չձեռնարկել։ Ասել է թե դատախազը նոր միջնորդությամբ պառլամենտ չի մտնելու՝ վերջինիս կալանավորման թույլտվության համար։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Օսկանյանի նկատմամբ իշխանությունների այդ մոտեցումը որոշակի պայմանավորվածության արդյունք է. Աղվան Գառնիկիչը նոր միջնորդությամբ հանդես չի գալիս, ԲՀԿ-ն էլ չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը»,– գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում