«Հրապարակ». Վարդենիսում սիբիրախտի առնչությամբ հայտարարված կարանտինը կվերացվի

«Հրապարակը» գրում է, թե մի քանի օրից Վարդենիսում սիբիրախտի առնչությամբ հայտարարված կարանտինը կվերացվի՝ տեղեկացրին գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները. «Կրկնակի պատվաստումն արդեն ավարտվել է, պատվաստումից տասնչորս օր հետո կարանտինը պետք է հանել»:

Իսկ մյուս մարզերում ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել’ հարցրինք պատասխանատուներին: Վերջիններս կարծում են, որ դրա կարիքը չկա. «Վեց կով է ընդամենը անկում ունեցել, հետո էլ՝ մարդը մարդուց չի վարակվում, ինչպե՞ս կարող է ողջ հանրապետությունով մեկ տարածվել, պարզապես ստերեոտիպերն են գործում. ժողովրդի մեջ սիբիրախտը վատ է ընդունվում»:

Փաստորեն, պետք է ողջ հանրապետությունը հիվանդանար, վարակն ամեն տուն մտներ, որ գյուղնախարարությունը կարանտին հայտարարեր ու համապատասխան միջոցներ ձեռնարկեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում