Զորքերի տեղը չիմացող վարչապետը գեներալների աչքի մեջ կնայի ու նոր ինչ-որ բան կորոշի, էդպիսի նախագահը չգիտեմ ինչ կանի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Զորքերի տեղը չիմացող վարչապետը գեներալների աչքի մեջ կնայի ու նոր ինչ-որ բան կորոշի, էդպիսի նախագահը չգիտեմ ինչ կանի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Նոր սահմանադրությունն իրավազրկության երաշխիք է  տալիս: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում հայտարարեց ոչ-ական Ազատ Արշակյանը` վտանգավոր համարելով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը քննարկման կամ հանրաքվեի դնելու հնարավորությունը: 

«Գրել են 300.000 ձայնով քաղաքացին կարող է նախաձեռնություն բերել, իշխանությունը, որ սխալվեց 3 մլն. ձայնով էլ չենք կարող հետ կանչել: Սա է գարանտիան»,- շեշտեց նա` վտանգահարույց համարելով, որ պատերազմի մեջ գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարը կարող է կաղամբագործը լինել. «Աստիճանազրկել եք գերագույն գլխավոր հրամանատարին: Շատ հնարավոր է նա պացիֆիստ լինի ու պատերազմի ժամանակ կանչեն, ասի` ես կռվող չեմ, պատերազմին դեմ եմ: Վարչապետին պիտի կարողանանք ընտրել»:

Մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հակադարձեց. «Կարտոշկա մաքրող, մամայի փեշի տակ լինող նախագահ էլ կարանք ունենանք, զորքերի տեղը չիմացող էլ, բայց Աստված չանի եթե էդպիսի վարչապետ ունենանք,  դահլիճում 4-5 գեներալ կա, կգա աչքերի մեջ կնայի ու նոր ինչ-որ բան կորոշի, իսկ էդ կարտոշկա մաքրող, մամայի փեշի տակ լինող, զորքերի տեղը չիմացող նախագահը չգիտեմ ինչ կանի»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում