«Իրավունք». Հմայակ Հովհաննիսյանը խիստ նեղացել է «Ժառանգություն»-ից

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ քաջատեղյակ աղբյուրի՝ Հմայակ Հովհաննիսյանը խիստ նեղացել է «Ժառանգություն» կուսակցությունից այն բանից հետո, որ փորձել էր ինքն իրեն առաջարկել այդ կուսակցությանը, սակայն շատ կոպիտ ձևով մերժում էր ստացել, մասնավորապես՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։ Ասում են, թե Մարտիրոսյանը լեռնցու պարզությամբ և անկեղծությամբ Հովհաննիսյանի երեսին ուղղակիորեն նետել է այն ամենն, ինչ մտածում է նրա կերպարի մասին, և ինչը երբեմն խոսակցության առարկա է քաղաքական կուլիսներում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում