Շտաբերը լավ են աշխատել, կարողացել են համոզել.Սլոբոդան նորմալ է համարում քաղաքացիների` բողոքից այո-ի անցումը (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀԿ-ի «այո»-ի շտաբերը լավ են աշխատել: Times.am -ի հետ զրույցում նկատեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան ի պատասխան հարցին` ինչպես ստացվեց, որ «Այո» և «ոչ» ռեալիթի շոուի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ մարդիկ դժգոհում էին իշխանություններից, վեճի բռնվում իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, իսկ Հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը կողմ քվեարկեց Սահմանադրական փոփոխություններին:
«Եթե սկզբում դժգոհել են, իսկ հետո քվեարկել կողմ, նշանակում է` շտաբերը լավ են աշխատել, կարողացել են համոզել, դրա համար ժամանակ ունեցել են»,- շեշտեց նա` պնդելով, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները, ըստ որի այո-ները գերազանցել են, լեգիտիմ են. «Ես հետևել եմ, թե ինչպես էին թարմացվում արդյունքները, և երբ ասում են, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, բայց չէ՞ որ նախնական առաջին թվերը հրապարակվեցին միայն 23.00-ից, այն էլ միայն 6 ընտրատեղամասի, մինչդեռ ընդհանուր 1997 տեղամաս կա: Իսկ այն, որ կողմ քվեարկողների թիվն ավելի շատ է եղել, քան դեմ արտահայտվողներինը, պարզ դարձավ գիշերվա ժամը երեքի սահմաններում: Դրանից հետո միայն ես կարողացա գնալ և հանգիստ քնել»:
.
Հետևեք մեզ նաև Telegram-ում