«Հայկական ժամանակ». Հայաստանում կրկին ալյուրի գնի աճ կարձանագրվի

Առաջիկայում Հայաստանում կրկին ալյուրի գնի աճ կարձանագրվի։ Դրա պատճառը Հայաստան ներկրվող ալյուրի մաքսազերծման ծախսերի բարձրացումն է։ Այս շաբաթվա սկզբից մեկ տոննա ասուրի մաքսազերծումը թանկացել 110 դոլարով։

Խնդիրն այն է, որ մինչև վերջերս Հայաստան ներկրվող ալյուրի մաքսային գինը ներկայացվում էր մի քիչ պակաս, քան իրականում էր, ինչի հետևանքով մաքսազերծումն էլ մի քիչ Էժան Էր նստում ներկրողի վրա։ Մինչև տարեվերջ բյուջետային հավաքագրումը մեծացնելու նպատակով՝ որոշվել է ալյուրի մաքսազերծումը թանկացնել։ Ներկրողների հետ մեր թղթակցի զրույցից պարզվեց, որ նրանք պատրաստվում են մեծածախ վաճառողներին մատակարարվող ալյուրի գինը բարձրացնել սահուն, որպեսզի մանրածախ շուկայում ևս գինն աճի սահուն և դժգոհությունների առիթ չտա։ Այդուհանդերձ, որքան էլ գինը սահուն աճի, արդյունքը նույնն Է։ Եթե մայիսին 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը մեծածախ կետերում վաճառվում էր 27 դոլարով կամ 10 հազար 720 դրամով, ապա ներկայումս դրա գինը 33 դոլար Է կամ 13 հազար 430 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում