«168 ժամ». 10մլն դրամը բյուջեից դուրս է գրվել, սակայն հասցեատերերին չի հասել

Երեկ «168 Ժամի» խմբագրություն էին եկել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները։ Նրանք պատրաստվում են դատի տալ Հայաստանի Հանրապետությանը։ Բանն այն է, որ 1993թ. Ադրբեջանի օդուժի կողմից ռմբակոծված Վարդենիսի Իսակով փողոցի թվով ինը ընտանիքներում՝ 3 մահ գրանցվելուց բացի, բնակարաններ են փլուզվել։ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովն ակտեր է կազմել սահմանելով յուրաքանչյուր տան վնասի չափը։

Որպես վնասների փոխհատուցում՝ սահմանվել է 28մլն դրամ ընդհանուր գումար, որից 26մլն դրամն՝ ուղղակի տուժածների, իսկ 2մլն դրամը՝ մասնակի տուժածների համար։ Այդ ինն ընտանիքները Կառավարության որոշմամբ՝ համարվել են ռմբակոծությունից ուղղակի տուժածներ։ 2001թ. ապրիլի 25-ի որոշմամբ՝ Ազգային ժողովը հաստատել է Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում ռմբակոծությունից ուղղակի տուժած բնակիչներին շարունակական սկզբունքով փոխհատուցում հատկացնելու Կառավարության N 343 որոշումը։ 2002թ. տրամադրված 4մլն դրամը հատկացնելուց հետո 2003թ. փոխանցված 10մլն դրամը թեև հասցեատերերին փոխանցվելու նպատակով բյուջեից դուրս է գրվել, այդուհանդերձ, մինչև օրս համարվում է «անհայտ կորած»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում