Անցած գիշեր Թուրքիայում
Նմանատիպ
Կիլիկիա Հայաստանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Թուրքիայի Դիարբեքարանի նահանգապետարանը և քրդամետ ԺԴԿ-ն իրար հասցեի մեղադրանքներ են հնչեցնում դեկտեմբերի 3-ից Դիարբեքիրում կատավածի համար: Դիրաբեքիրում հակամարտությունը քրդերի և թուրքերի միջև հասավ նրանում, որ հրկիզեցին 500 տարի առաջ կառուցված Ֆաթիհ փաշա մզկիթը: PKK-ի զինյալները մի կողմից, թուրք ուժայինները միյուս կողմից իրենց կրակոցներով արգելում էին մզկիթին մոտենալը, որի արդյունքում մզկիթն ամբողջությամբ այրվել է:
ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղը մեղադրել է թուրք ուժայիններին պատմական ժառանգություն համարվող մզկիթը հրդեհելու մեջ: Նա պատրաստվում է զեկույց ուղարկել ՅՈՒՆՍԿՕ պատմամշակույթային կառույց հանդիսացող մզկիթի ոչնչացման վերաբերյալ: Մզկիթի տարածքում փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու թուրք զինվորական ,վիրավորվել ՝ երեքը, զոհվել է PKK-ի մեկ զինյալ, վիրավորվել ազգությամբ քուրդ հինգ քաղաքացի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում