Ծառուկյանը չկա «Այո-ոչ»-ի բազարում
Նմանատիպ
Սուրեն Սուրենյանց
Ծառուկյանը չկա <<Այո-ոչ>>-ի բազարում
Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, «Այո»-ն հաղթել է «Ոչ»-ին՝ ձայների 1680-669 հարաբերակցությամբ: Այսինքն՝ գործել է գրեթե նույն տրամաբանությունը, ինչ ողջ երկրում: Չնայած օրինաչափություններին՝ սոցցանցերում ոմանց եռանդուն ջանքերով ստեղծվել է արհեստական մի պատկեր, թե իբր Ծառուկյանը հավատարմություն է հայտնել Սերժ Սարգսյանին: Արհեստածին այս տեսակետը հանրայնացնողները, թերևս, չգիտեն կամ ձևացնում են, թե չգիտեն, որ Ծառուկյանի համար շատ թանկ է իր խոսքը:
Եթե փետրվարին Ծառուկյանը հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից, ապա պետք չէ նրան փնտրել այդ դաշտում, առավել ևս՝ «Այո»-«Ոչ»-ի «բազարային» հարթության մեջ: Ասեմ ավելին՝ բոլորը գիտեն, որ եթե Ծառուկյանը միջամտեր, նրա հեղինակությունը կբավականացներ, որպեսզի Առինջում «Այո»-ն ստանար 90% ու ավելի քվե: Համենայն դեպս, այդ գյուղում այդպիսին է եղել ընտրական պատկերը՝ գործարարի միջամտության արդյունքում: Իսկ ավելի անիրազեկներին ու պրոֆեսիոնալ մանիպուլյատորներին տեղեկացնեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի էլ մասնակցել հանրաքվեին՝ հանրապետությունից բացակայելու պատճառով:Ծառուկյանը չի էլ մասնակցել հանրաքվեին՝ հանրապետությունից բացակայելու պատճառով: