Ուկրաինայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել վարչապետի ելույթի պատճառով (տեսանյութ)
11/12/2015 15:24
Նմանատիպ
Այսօր ուկրաինական խորհրդարանում, պատգամավորների միջև, տեղի է ունեցել ծեծկռտուք՝ վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, ծեծկռտուքը տեղի է ունեցել վարչապետի խմբակցության՝ «Ժողովրդական Ճակատի» և նախագահական խմբակցության՝ «Պյոտր Պորոշենկոյի խմբի» ներկայացուցիչների միջև:
Ծեծկռտուքի պատճառը հանդիսացել է վարչապետի խոսքերը, որը հիշեցրել է այն մասին, որ կառավրությունը ձևավորվել է կոալիցիայի արդյունքում, այդ իսկ պատճառով էլ նախագահի կուսակցությունը պատսխանատվություն է կրում իր նախարարների գործունեության համար, մասնավորապես էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինայի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում