Կառավարության առաջիկա նիստում կքննարկվեն զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի պահպանմանը վերաբերող հարցեր
Նմանատիպ
Նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ քննարկման կներկայացվի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» նախագիծը:
Ծրագրի նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը և շարունակական կատարելագործումը, միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը:
Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (10-15%) պահպանմանը` 2013 թվականին ապահովելով 820 հազարից ավելի օտարերկրյա զբոսաշրջային այցելություններ: Սպասվում է, որ այն կնպաստի նաև ներքին զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (10-12%) պահպանմանը` 2013 թվականին ապահովելով 530 հազարից ավելի ներքին զբոսաշրջային այցելություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում