4 հիվանդից 3-ի մոտ հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ

Սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 4 մարդ, որոնցից երեքի մոտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հիվանդների վիճակը բավարար է, կան դրական տեղաշարժեր:

Նրանց հոսպիտալացումը տեղի է ունեցել Ծովակ, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսակունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոթք համայնքներում իրականացված համայցերի արդյունքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ իրավիճակը վերահսկելի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում