Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում

2012 թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008 թվականին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը:

Հայաստանը վերընտրվեց նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2013-2019 թթ Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL): Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առեւտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:

Մեծ կարեւորություն ունի Հայաստանի’ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS) անդամակցելը: Հայաստանի անդամակցության օգտին քվեարկեց ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում