«Իրավունք». ՀԱԿ-ում Լ.Զուրաբյանին կոչել են «ԲՀԿ-ի մարիոնետկա»

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրում գրում է.

«Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ նոյեմբերի 21-ի չկայացած արտահերթ նստաշրջանից հետո ՀԱԿ գրասենյակում բավականին թեժ վեճեր էին բռնկվել։ ԲՀԿ-ի հետ համագործակցելու դեմ արտահայտվողները, ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանի երեսով են տվել նաև այն փաստը, որ ԱԺ-ի մոտ կազմակերպված ցույցին ԲՀԿ-ն բացարձակ անտարբեր եղավ ու չէր էլ ցանկանում «մասովկա» ապահովել, և ներկայացված էր ընդամենը Վարդան Օսկանյանով և Նաիրա Զոհրաբյանով։ Ասում են, թե բանը հասել է նրան, որ Լևոն Զուրաբյանի հասցեին արդեն հնչել է «ԲՀԿ-ի մարիոնետկա» արտահայտությունը, ու նույնիսկ ավելի կոպիտ բաներ։ Ինչևէ, մեր աղբյուրի վկայությամբ, եթե ԼՏՊ-ն ՀԱԿ-ին պարտադրի ԲՀԿ-ի թեկնածուի պաշտպանությունը, ապա ներքին պայթյունը դառնում է լրիվ անխուսափելի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում