Ռուսական օդուժը ոչնչացրել Է ԻՊ-ի նավթամթերք փոխադրող տեխնիկան. տեսագրություն
Նմանատիպ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը You Tube-ի իր ալիքում հրապարակել Է ահաբեկիչների ավտոմոբիլային տեխնիկայի ոչնչացման տեսագրությունը, որով նավթամթերք Է փոխադրվում Սիրիայի տարածքում:
Կադրերից երեւում Է՝ ինչպես Է այրվում բեռնատարների ու բենզատարների շարասյունը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածներից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել Է, որ նավթով բեռնված մեքենաները շարունակում են Սիրիայի տարածքից ուղեւորվել Թուրքիա: Նա նաեւ հավելել Է, որ ռուսական օդուժը շարունակում Է առաջնահերթ ուշադրություն դարձնել Սիրիայում ահաբեկիչների եկամուտների աղբյուրների ոչնչացմանը: Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում պայթեցվել Է նավթի արդյունահանման ու վերամշակման 37 օբյեկտ, որոնք օգտագործվում Էին ահաբեկիչների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում