«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոիք երթով շարժվում են նախագահական նստավայր

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտվանից բողոքի երթով գործարանի մետից շարժվել են դեպի նախագահի նստավայր:

Գործարանի աշխատակիցները պահանջում են մարել իրենց չվճարված աշխատավարձերը:

ԻՆչպես հաղորդում է Tert.am-ը, ցուցարարներն այժմ մոտ 1000-1500 հոգի են: Գործարանի աշխատողների ընդհանում թիվը կազմում է մոտ 3000, ովքեր երկու-երեք ամիս պարբերականությամբ ստացել են մեկ ամսվա աշխատավարձ։ Ողջ գործարանից այս պահին գործում է ազոտ և թթվածին արտադրող 1/6 արտադրամասը՝ շուրջ 70 աշխատողներով, իսկ աշխատողների մյուս մասը երրորդ տարին է՝ գտնվում է հարկադիր պարապուրդում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնելու է Լիբանան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում