Մայր Աթոռում կկայանա համաժողով՝ «Դիակոնիայի ուսուցում» թեմայով

Նոյեմբերի 27-28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով, որը կազմակերպվում է օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի’ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից:

Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ՝ համաժողովը կներկայացնի դիակոնիայի՝ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծառայության ուսուցման տեղական և միջազգային փորձը, դիակոնիայի գործնական կիրառումը և ազդեցությունը եկեղեցական ծխերի և համայնքների վրա:

Համաժողովին կմասնակցեն աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից։ Հայաստանից նաև հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետների դասախոսներ, ներկայացուցիչներ «Ուորլդվիժն» և «Ամքոր» կազմակերպություններից և այլն։

Համաժողովի սկիզբը’ նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, Հին ճեմարանի դահլիճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում