Բնապահպանության նախարարություն. Մեկ շաբաթում հաշվարկվել շուրջ 1.7 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանական պետական տեսչության կողմից մեկ շաբաթվա ընթացքում’ նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում, իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 միլիոն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել շուրջ 1.7 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 միլիոն դրամ, տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 461.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում մթնոլորտի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ստուգվել են ՙՄԼԼ Ինդասթրիզ՚ և ՙՄեծն Էրիկ՚ ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 668.52 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150 հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 109.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտում Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Հողերի պահպանության ոլորտում Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Ուստիան» ՍՊԸ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2 որոշում 200.0 հազ. դր. ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված ՙԹալինի կոմունալ ծառայություն՚ ՀՈԱԿ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210.0 հզ. դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 250.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հզ. դրամ գումարի չափով և հաշվարկվել է 5.0 հզ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ. դր. գումարի չափով:

Ապօրինի որսի հետ կապված կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների և Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել և Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան: Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաև որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 45.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում