Գյումրիում ընթանում է Վալերի Պերմյակովի դատավարությունը. Ուղիղ

Գյումրիում ընթանում է Վալերի Պերմյակովի դատավարությունը. Ուղիղ

Գյումրիում ընթանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Նիստը նախահագում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը:

Պերմյակովի նկատմամբ դատը սկսվեց 25 րոպե ուշացումով: Նրան այս անգամ դահլիճ բերեցին հայ կարգադրիչները եւ ոստիկանները: Երբ դահլիճ բերվեց Պերմյակովը, Ավետիսյանների հարազատները փորձեցին հարձակվել մեղադրյալի վրա, բայց կարգադրիչներին եւ ոստիկաններին հաջողվեց հետ պահել նրանց, հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Նիստը վարող դատավոր Հարություն Մովսիսյանի կողմից բարձրացվեց դատախազի եւ դատավորի ինքնաբացարկների հետ կապված հարցը: Բայց փաստաբանները նշեցին, որ այս պահին իրենք որեւիցե բան չեն կարող ասել, քանի որ հետագայում իրենք ներկայացնելու են միջնորդություն` կապված դատավորի ինքնաբացարկի հետ: Այս պահին իրավաբան Արթուր Սաքունցը ներկայացնում է միջնորդություն դատը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում անցկացնելու վերաբերյալ:

Հեռարձակումը` CivilNet TV-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում