Փոքր բիզնեսում ստուգումներից դժգոհել ինքնությունը հայտնելով, «անանիմկայի» լեզվով չխոսել. Պուտին (տեսանյութ)
Նմանատիպ
Վերջին երկու տարիները բավական բարդ էին Ռուսաստանի տնտեսության համար, օբյեկտիվ դժվարություններն իրենց ազդեցությունն ունեցան բոլոր ոլորտների վրա: Ընդհանուր առմամբ, սակայն, բիզնեսը դիմակայեց, այդ թվում` փոքր: Այս մասին «Փոքր բիզնես. Ազգային գաղափա՞ր» վերտառությամբ ֆորում ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինը նույնիսկ ակնարկել է, թե ռուբլու հետ կապված խնդիրը և փոխարժեքային տարբերությունը «նոր հնարավորություններ է բացում բիզնեսի առջև»:
«Փոքր և միջին բիզնեսը պետք է երկրի տնտեսության զարգացման հենարանը հանդիսանա»,-շեշտել է Պուտինը` նկատելով, թե ամեն ինչ պետք է արվի, որ փոքր բիզնեսի ոլորտում կայունությունը պահպանվի:
Անդրադառնալով փոքր և միջին բիզնես ոլորտում ստուգումներին, Պուտինն նկատեց, թե դժգոհությունները պետք է ինդիվիդուալ, իսկ դրանց հեղինակները չպետք է լինեն «չթաքնվեն» ինտերնետում կամ սոցցանցերում, այլապես դա ոչ թե դժգոհություն, այլ «անանիմկա» է հիշեցնում. «Նման դեպքերում մեկ ստուգող էր լավ աշխատում` Բերիան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում