«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը». Գաֆեսճյան կենտրոնում այսօր մուտքն ազատ է

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է, որ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը կփակվի դեկտեմբերի 16-ին, իսկ այսօր’ դեկտեմբերի 1-ից ցուցահանդեսի մուտքը («Արծիվ» սրահ) կլինի անվճար:

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին: Առաջին անգամ հանրությանը ներկայացվող ստեղծագործությունների այս բացառիկ ընտրանին կրկին նշանավորում է ցուցադրված արվեստագետներին և կոլեկցիոներներին, ում բարի կամքի, սեփական հավաքածուն հանրությանը հասանելի դարձնելու պատրաստակամության շնորհիվ հնարավոր դարձավ սույն ցուցադրությունը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությունը՝ բացահայտել հայաստանաբնակ մասնավոր կոլեկցիոներներին և ցուցադրել նրանց արվեստի հավաքածուները, աննախադեպ է հայ իրականության մեջ: Այս բացառիկ նախագծով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ստեղծում է եզակի մշակութային պլատֆորմ այլ մասնավոր հավաքածուների՝ թանգարանային միջավայրում ցուցադրման համար, վերահաստատելով անհատ կոլեկցիոների հանրային դերն ու ներդրումը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման կրողի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում