Ժոզե Մանուել Բարոզոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նա ծաղիկներ է դրել հավերժացնող անմար կրակի շուրջ: Ծիծեռնակաբերդի բարձունք նրան ուղեկցում էր ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, որ Բարոզոն Երևանում է ՀՀ նախագահ հ Սերժ Սարգսյանի հրավերով: Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն բանակցությունների արդյունքներով այսօր հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում